2021-10-27-6f28792a-b8f0-41a5-a431-bf29d566ee0e.jpg

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Քեթրին Քլարկի հետ

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Դեսպան Մակունցը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ներկա իրավիճակը, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն