Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք

Հոկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Երեկ կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք: Ունենք 1258 առողջացած, 43 մահվան դեպք:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 066 269 թեստավորում»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով