ԵՄ-ն ընդլայնել է «կանաչ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար կբացվեն միության սահմանները |tert.am|

tert.am: Եվրամիությունը որոշում Է ընդունել Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան և Պերուն ավելացնել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են այցելել Եվրամիություն ոչ պարտադիր, այդ թվում տուրիստական ուղևւորություններով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ԵՄ-ի խորհուրդը:

«Խորհուրդը նորացրել է երկրների, հատուկ վարչական շրջանների և այլ սուբյեկտների ու տարածքային մարմինների ցանկը, որոնց համար պետք է վերացվեն ուղևորությունների սահմանափակումները: Մասնավորապես, ցանկում ավելացվել են Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան և Պերուն»,- նշված Է Խորհրդի հաղորդագրության մեջ:

Այսպիսով, բացի նոր երկրներից, այսպես կոչված՝ «կանաչ» ցանկում ներառված են Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան, Չիլին, Հորդանանը, Քուվեյթը, Նոր Զելանդիան, Կատարը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Ուկրաինան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուրուգվայը, ինչպես նաև Չինաստանը, բայց փոխադարձության սկզբունքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև