Հոկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 16 578 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Ունենք 1586 առողջացած, 44 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 326 դեպք, որոնցից 269 100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է:
Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում»: