Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Ռոբերտ Սուքիասյանին  գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Լուրը հաստատեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

Գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։

«Գործի նախաքննությունը ավարտվել է և գործը հավանաբար ուղարկվել է դատարան, այս մասով դեռ հստակ տեղեկություն չունենք»,- նշեց փաստաբանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով