Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ են  իրականացրել  Երևանի   Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Covid-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով առաջիկա օրերին տեսչական մարմինը կշարունակի հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը։

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն