Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի ժամկետը լրացել է․ այս պահին դրանով պատվաստումները դադարեցվել են |aliq.ge|

aliq.ge: Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։

AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։ 

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 չափաբաժին։

Օքսֆորդի համալսարանի գիտնականների աջակցությամբ ստեղծված բրիտանա-շվեդական այս պատվաստանյութով Վրաստանում պատվաստվել է 61 456 մարդ։ Երկրում ամենաքիչ թվով պատվաստված են AstraZeneca-ով։

Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ից՝ AstraZeneca-ով, որով կարող էին պատվաստվել 45 տարեկանից բարձր անձինք։

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև