2021-11-02-86cb9ecc-0e01-4594-b937-4bb76da57b19.jpg

Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի մայրաքաղաքի և Արարատի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը:

«Նոյեմբերի 3-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ), Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն