Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիայի միջոցով պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձերը |armenpress.am|

armenpress.am: Շտապօգնության  վեցերորդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը:

Ակցիային մասնակիցները շեշտել են, որ աշխատում են գերծանրաբեռնված, սպասարկում են և՛ կորոնավիրուսով վարակված, և՛ այլ պացիենտների:

Նրանք նշել են, որ կանչերն այնքան շատ են, որ իրենք չեն հասցնում պատշաճ սպասարկել բոլորին, բացի այդ աշխատավարձի խնդրի առաջ են կանգնում: Վարորդների խոսքով՝ ինչպես այլ պետական հաստատությունների աշխատակիցներ, այնպես էլ իրենք պետք է պարգևավճարներ ստանան, այնինչ երբեք անգամ 13-րդ աշխատավարձ չեն ստացել:

Վարորդներից մեկը նշել է, որ  տարիներ առաջ իրենց աշխատավարձը բարձրացել է ընդամենը հազար դրամով: Առաջ 500 կանչ են սպասարկել, իսկ այժմ՝ 2500:

Վարորդները շեշտել են, որ խնդրի մասին խոսել են իրենց ղեկավարության հետ, սակայն հարցը լուծում չի ստացել:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով