Զորամասերում ստուգայցեր են իրականացվել. տրվել է թերությունները շտկելու հրահանգ

ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խմբերը հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը N զորամիավորման զորամասերում իրականացրել են ստուգայցեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, զինավաններում և մշտական տեղակայման վայրերից դուրս ծառայության կազմակերպումը, թիկունքային և տեխնիկական ապահովվածությունը։

Հրահանգվել է շտկել հայտնաբերված թերությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter