Ստեփանակերտում և Արցախի քաղաքային համայնքներում վաղվանից կարանտին կսահմանվի

Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում կարանտին կսահմանվի։

Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհուրդը` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ համաճարակաբանական վիճակի թեմայով խորհրդակցություն է անցկացվել։

«Խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացվելու պատվաստմանը։

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ասել է, որ իր տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Արցախում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով