2021-11-03-c803db93-0bf0-4dd3-93e2-bb10697e598a.jpg

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նոյեմբերի 3-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն