Նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որից 274 878-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 145 909 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մեկ օրում կատարվել է 12 188 թեստավորում, գրանցվել է 2330 նոր դեպք․ ունենք1270 առողջացած, մահվան 41 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1317 է»,- նշված է ԱՆ հայտարարության մեջ։