Ալիևը հայտարարել է, թե Երևանն անպատասխան է թողել խաղաղության պայմանագրի առաջարկը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի («Աշխարհը COVID-19-ից հետո») շրջանակում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ անելով հետևյալ հայտարարությունը.«Ադրբեջանը մի շարք առաջարկներ է արել Հայաստանին՝ սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, քանի որ մենք մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Սակայն, ցավոք, այս առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան»։

Ինչպես գրում է haqqin.az-ը, Ալիևը նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է նաև սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։

«Այս ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցը դեռ լուծված չէ», – ասել է Ալիևը, որի պնդմամբ՝ Ադրբեջանը առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Նա ընդգծել է, որ «պետք է նայել ապագային և ապահովել այն որպես կանխատեսելի, պատրաստ լինել լայնածավալ համագործակցության»:

Ալիևը շեշտել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով