Բայդենն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի տիրապետման կապակցությամբ. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնմանը՝ շեշտելով, որ Վաշինտոնի դիրքորոշումն այս հարցում հստակ է:

«Նախագահ Բայդենը վերահաստատել է մեր պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։ Սակայն այդ հանդիպման ժամանակ նախագահը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի տիրապետման կապակցությամբ։ Այսպիսով, մենք շատ հստակ հայտնել ենք մեր մտահոգություններն այս համակարգի հետ կապված: Մենք շատ պարզ ենք դարձրել նաև С-400-ի տիրապետման հետևանքները, այդ թվում՝ F-35 ծրագրի համատեքստում»,-ասել է Փրայսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով