Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ընթանալ բարիդրացիական հունով. Աբդոլլահիան |tert.am|

tert.am: Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են ընթանալ դրական, բարիդրացիական հունով: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Կարող է կարծիքների տարբերություն լինել որոշ հարցերի շուրջ, սակայն կարևոր է, որ երկու կողմն էլ լուրջ ցանկություն ունի հաղթահարելու խոչընդոտները: Իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովն ու ես՝ երկու երկրի անունից կշարունակենք դրական շփումները և խորհրդակցությունները՝ հարաբերությունների լիակատար զարգացման և թյուրիմացությունները հաղթահարելու համար»,- հայտարարել է իրանցի նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով