Առողջապահության նախարարությունը հորդորում է «Տաշիր պիցցա» ցանցից օգտվողներին ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն։
 
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ ախշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով