Քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պետք է ընդգծել նաև, որ այդ վերատպված քարտեզները նույնական չեն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հարցում մենք պետք է հասկանանք, թե ինչ քարտեզների մասին է խոսքը, որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու սահմանազատման և սահմանագծման համար։

«Մենք ասում ենք 1989, 1975թթ․քարտեզներ, այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են։ Քանի որ թղթային նյութ է, մաշվում է։ Կարևոր է, թե ինչ իրավական հիմքերի վրա են տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։ Ընդհանրապես ի՞նչ իրավական հիմք կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծման։ Քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պետք է ընդգծել նաև, որ այո, այդ վերատպված քարտեզները նույնական չեն, որովհետև Խորհրդային միության ժամանակ եղել է ավանդույթ, երբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրվել, ընդ որում դա արվել է տեղական մակարդակով և փոխադարձության սկզբունքով։ Կարևոր է հասկանալ այդ իրավական հիմքերը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն