Դիմակ չկրելու համար պետք է տուգանվի նաև պաշտոնյան, օրենքի առաջ բոլորը հավասար են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ դիմակ չկրելու համար պետք է տուգանվեն բոլորը՝ անկախ նրանից պաշտոնյա են, թե ոչ:

Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկումներին, թե որոշ պաշտոնյաներ չեն կրում դիմակ, օրինակ՝ վերջերս համացանցում տարածվել էր ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը՝ սուպերմարկետներից մեկում, որտեղ պատգամավորն առանց դիմակի էր:

«Սա թողնված չէ ցանկությանը: Սա օրենքի պահանջ է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Պետք է կրեն, այդպես է պահանջը: Դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ»,- ասաց Ավանեսյանը:

Այս պահին Հայաստանում լարված համաճարակային իրավիճակ է, և, նախարարի պնդմամբ, բոլորը հավասար կերպով պետք է ենթարկվեն օրենքի պահանջին:

Հարցին, թե արդյոք պաշտոնյաները  դիմակ չկրելու համար պե՞տք է տուգանվեն՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, եթե չեն կրում: Ինչ կապ ունի՝ պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև