Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը այժմ երկկողմանի բաց է․Արցախի ՆԳՆ

Հաղորդվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարի մասին։
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ 
 
«Այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, տեղում մահացել է։
Մյուս տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։
 
ԱՀ իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն