azatutyun.am: «Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն», – Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարվա կապակցությամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան գրել է՝ «այսօր հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում»։
«Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է», – գրել է Տոյվո Կլաարը։