Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Նոյեմբերի 8-ին Լյուբլյանայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակը։ Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ եղան նաև Մարդու իրավունքների վարչության պետ Նատաշա Բերգելի, Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Բարբարա Կրեմժարի և Երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Ռոկ Տոմշիչի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանը։

Կողմերը քննարկեցին ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ նախարարական հանդիպմանը և գագաթաժողովին առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում կարևորվեց Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը հիմնախնդրի տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն