2021-11-09-4ef91d2a-b92a-48b6-b8f3-b84c288a0c06.jpg

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:

«Այսօր պատմական օր է Հայկական հարցի համար։ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկությունների։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լաֆթոնին և բոլոր համահեղինակներին այս հաջողության համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն