«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված 7 քաղաքացի շարունակում է բուժումը, մյուսները դուրս են գրվել ԲԿ-ներից։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Նոյեմբերի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության բռնկման ընթացքում հոսպիտալացվածներից բուժումը շարունակում է 7 քաղաքացի` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուսները դուրս են գրվել բժշկական կազմակերպություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։