2021-11-13-a7681918-2d2f-4979-a20f-61b3042b3762.jpg

Շուշիի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով 2021թ. նոյեմբերի 13-ին, ժամը 07:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ տարվում է նախաքննություն:

Դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն