Լավ գործարքի հասնելու համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Իրանի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Լավ գործարքի կնքումը պահանջում է պատժամիջոցների չեղարկում և կողմերի լիակատար վերադարձ իրենց պարտավորություններին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Համոզված եմ, որ եթե բանակցող կողմերը Վիեննայում կառուցողական և լուրջ մոտեցում ցուցաբերեն, ապա հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում լավ համաձայնության հասնել։ Իրանը չի պատրաստվում մնալ փակուղում, որը ստեղծվել է բանակցությունների նախորդ փուլերում»,- նշել է նա:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու վերաբերյալ 5+1 ձևաչափով (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, ԱՄՆ) բանակցություններն ընթանում են ապրիլից՝ Վիեննայում: Հերթական փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով