Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 99-ի |tert.am|

tert.am: Իրանի հարավում կիրակի երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ ավելի քան 6 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու զոհի և 27 տուժածի մասին: Ներկա պահին տուժածներից հիվանդանոցում գտնվում է 10-ը: Մյուս տուժածները բուժօգնություն ստանալուն պես տուն են ուղարկվել:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով