Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:

Երկրի ղեկավարը տեղում հետևել է պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող  աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ քննարկել համայնքների սոցիալ-֊տնտեսական և  անվտանգային խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանրապետության նախագահը նշել է, որ սահմանապահ համայնքներին վերաբերող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա  հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը ողջամիտ ժամկետներում  լուծում կստանան։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով