e8fd85277c5899185324724a3c0ca72f.jpg

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Լիլիան Մորի Պասկեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են  մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասկեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն