Թշնամին պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ ադրբեջանական ավիաընկերությունը Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքներ է կատարում մեր երկնքով |hetq.am|

hetq.am: Նոյեմբերի 14-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ զրահատեխնիկա ու հընթացս գրավելով մի քանի մարտական հենակետ ՀՀ տարածքում։ Հայկական կողմն ունի կորուստներ․ զոհերի ու վիրավորների թիվը ՊՆ-ն առայժմ չի հստակեցրել, սակայն հայտնի է, որ ՀՀ ԶՈւ-ից 12 հոգի գերի է ընկել։ 

Այս ֆոնին թշնամի պետության ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը, շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ Մինչեւ այս պահը որեւէ տեղեկություն չկա հայկական կողմից ադրբեջանական ավիաօպերատորի մուտքը Հայաստան արգելելու մասին։ 

Այսպես՝ նոյեմբերի 14-ից, երբ թշնամին սկսեց ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ՝ ըստ էության, նպատակ ունենալով ուժի կիրառմամբ Լաչինի ու Քելբաջարի շրջաններից միջանցք բացել դեպի Նախիջեւան, «AZAL»-ը շարունակել է անխափան թռիչքները մեր երկնքով եւ ամեն օր կատարել 3-ական չվերթ Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ։ Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ Բաքվից Նախիջեւան մեկնելիս եւ վերադառնալիս ինքնաթիռները յուրաքանչյուր անգամ հատում են ՀՀ օդային տարածքը, ապա կստացվի, որ նոյեմբերի 14-ից մինչ այս պահը «AZAL»-ը 18 անգամ օգտագործել է Հայաստանի երկինքը։

Այսօրվա վերջին չվերթը (համարը` J2 256) չնայած, ըստ էության, Նախիջեւան-Բաքու հետադարձ ուղղությամբ պիտի լիներ, flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ «AZAL»-ի մարդատար «Airbus A320» ինքնաթիռը Նախիջեւանից նախ մեկնել է այլ ուղղությամբ։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն