78783f91fdab3c23c3c863b09a1702da.jpg

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՊՆ-ին ավելի քան 1 մլրդ դոլար փոխանցած անձանց, ընկերությունների նկատմամբ

tert.am: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտաքին հաշիվների վերահսկման գրասենյակը միջոցներ է ձեռնարկել 25 անձի, ինչպես նաև Իրանում, ԱՄԷ-ում և Թուրքիայում գործող կեղծ ընկերությունների դեմ, որոնք ավելի քան մեկ միլիարդ դոլար և եվրո են փոխանցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Բացի այդ, նրանք մի քանի միլիոն դոլար արժողությամբ փոխադրամիջոցներ են փոխանցել ՊՆ-ին:

ԱՄՆ ֆիննախի տարածած հայտարարությունում նշվում է, որ իրանական ռեժիմի ստեղծած ցանցի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Դրանք տարածվել են նաև Ansar Bank-ի և Ansar Exchange-ի վրա, որոնց միջոցով էլ արվել են փոխանցումները:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն