tert.am: Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն (European People’s Party (EPP)) իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախօրեին ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված հարձակմանը.
«ԵԺԿ-ն մեծապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններով:
Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։ Մենք միանշանակ մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
Մենք ընդգծում ենք միջազգային կանխարգելման մեխանիզմների և ռազմական բախումների միջազգային հետաքննության կենսական անհրաժեշտությունը, ներառյալ ագրեսորների դեմ էական համապատասխան պատժամիջոցները։
Տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցային լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնական սկզբունքների վրա»։