Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը վերականգնված չԷ. Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը, որը խախտվել Է ֆրանսիական սուզանավերի կառուցման պարտավորագրից Ավստրալիայի հարաժարման շուրջը ծագած սկանդալի պատճառով, առայժմ վերականգնված չԷ: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը նոյեմբերի 19-ին Le Monde թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այժմ մենք գտնվում ենք ԱՄՆ-ի հետ վստահության վերականգնման գործընթացում, բայց մենք տակավին մինչեւ վերջ չենք դա արել»,- ասել Է Լը Դրիանը: «Ձեռնարկվել են կարեւոր գործողություններ, ինչի մասին են վկայել Հռոմում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններն ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ, իսկ այնուհետեւ Ֆրանսիայի ղեկավարի հանդիպումը (ԱՄՆ-ի) փոխնախագահ Քամալա Հարիսի հետ Փարիզում»,-ընդգել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով