Ստեփանակերտում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԱԱԾ ծառայողների

Այսօր Ստեփանակերտում բացվել է հուշակոթող՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ազգային անվտանգության ծառայության ծառայողների հիշատակին։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջը:

«Հուշակոթողը ևս մեկ անգամ արժևորում է այն նվիրյալների սուրբ գործը, ովքեր գիտակցված ընտրեցին անմահության ճամփան ու պատգամեցին բոլորին՝ լինել հայրենիքի փրկության առաջամարտիկը։

Ոգու ամրություն հերոսածին ծնողներին, կանանց ու զավակներին։

Հավերժ փառք անմահացած բոլոր հերոսներին»,-ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն