2021-11-20-03c0c49d-b4b1-4ba3-bd3e-1101127d7ad6.jpg

Ռուսաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունը Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը Ռուսաստան այցի ընթացքում իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կլինի նոյեմբերի 20-23-ը: «Բանակցությունների ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային խնդիրների ակտուալ ասպեկտների շրջանակում՝ շեշտադրելով իրադրությունը հենց Լիբանանում: Նախատեսվում է զգալի ուշադրություն հատկացնել Սիրիայում և դրա շուրջ իրադրությանը, այդ թվում և սիրիացի փախստականների վերադարձի խնդրին: Քննարկվելու է մերձավորարևելյան խաղաղ կարգավորման թեման»,- ասվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն