Շախմատի թիմային ԵԱ. վերջին տուրից առաջ Հայաստանն առաջատարն է

Սլովենիայում ավարտին մոտեցող Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Հայաստանի հավաքականը 12 միավորով 4 առաջատարների թվում է՝ Ֆրանսիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի հետ:

«8-րդ տուրում մերոնք 3,5։0,5 հաշվով վստահ հաղթանակ տարան Սերբիայի նկատմամբ:

Վերջին՝ 9-րդ տուրում այսօր կմրցենք Ուկրաինայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Ադրբեջանի:

Կանանց հավաքականն էլ նախավերջին տուրում 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց Լիտվայի թիմի հետ և 8 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 14-17-րդ տեղերը։

Չեմպիոնի կոչումն արդեն իսկ ապահովել են ռուս շախմատիստուհիները՝ վաստակելով 16 միավոր»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։ 

May be an image of text that says 'Rank Team 1 Round Armenia BP MP 2 8 20 Azerbaijan 12 3 8 France 20 12 4 8 Ukraine 19 12 5 8 Netherlands 181/2 12 6 8 Poland 19 11 7 8 Spain 19 11 8 8 Greece 171/2 11 9 8 Russia 18 10 10 8 England 18 10 8 171/2 10'

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով