Արման Սարգսյանը պնդում է` չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը պնդում է` վերջին ամիսների ռազմական միջադեպերի ժամանակ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյոք եղե՞լ է չկրակելու հրաման:

«Վստահաբար կարող եմ պնդել չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել»,- ընդգծեց  նախարարի տեղակալը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն