40 դիտարկում, 5 արձանագրություն. վարորդներն ու ուղևորները դիմակներ չեն կրել

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Այս մասին տեղեկցնում է տեսչական մարմինը:

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով