2021-12-01-4ba7093d-bc3b-45d6-8777-044534cfeb51.jpg

ՀՀ նախագահն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Սյս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին:

Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն