Իրանը գերտերություններին երկու առաջարկ է ներկայացրել միջուկային ծրագրին վերադառնալու շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը գերտերություններին երկու առաջարկ է ներկայացրել 2015-ի միջուկային ծրագրին վերադառնալու շուրջ․ այժմ բանակցությունների մյուս կողմերը պետք է ծանոթանան այդ փաստաթղթերին, հայտարարել է Իրանի գլխավոր բանագնաց Ալի Բաղերին։

Վերջինիս խոսքով, առաջարկը վերաբերում է երկու թեմաների՝ կոշտ պատժամիջոցների վերացմանը և ուրանի հարստացման շուրջ տարաձայնություններին։

2015-ին ստորագրված պայմանագրով Թեհրանը համաձայնել էր դադարեցնել ուրանի հարստացումը՝ արևմտյան պատժամիջոցների սառեցման դիմաց։ Երեք տարի առաջ, սակայն, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից՝ վերականգնելով պատժամիջոցները։

Թեհրանն, ի պատասխան, ետ էր կանգնել ստանձնած պարտավորություններից։ Նախագահ Ջո Բայդենի օրոք կողմերը սկսել են բանակցությունները՝ գործարքին վերադառնալու համար, առայժմ՝ առանց էական արդյունքների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով