Բաքուն հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման չկայացման պատճառը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել է Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատճառը հայ պատգամավորների այցն է Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Ինչպես հայտնի է, Ստոկհոլմում դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպման շրջանակներում առաջարկել էին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, և մեր երկիրը մշտապես հանդես է գալիս երկխոսության օգտին։ <…> Միևնույն ժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ հայկական կողմից իրականացված սադրանքի մասին՝ Ադրբեջանի տարածք Հայաստանի խորհրդարանի պատգամավորների խմբի անօրինական այցը։ Ի պատասխան այդ գործողությունների ադրբեջանական կողմը ոչ նպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպումը»,- նշվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմը հավելել է, որ նման գործողությունները վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ 

Շարունակությունը՝ hetq.am կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով