Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի 14/48 ընտրատեղամասի մոտակայքում կուտակումներ են։
Ընտրատեղամաս տանող հիմնական ճանապարհի վրա մոտ 30 մարդ կա, որոնց թվում է նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։

Նշենք, որ դեպի ընտրատեղամաս տանող ճանապարհին միայն «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի նախընտրական պաստառներն են փակցված։
