«Խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է․ «Սանիթեք»

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը՝ պարզաբանելով ընկերության մասին մամուլի հրապարակմանը հայտարարում է․

«Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝ ս.թ. մարտի 29-ի համարում տպագրված հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ մեր ընկերությունն աշխատում է բնականոն ռեժիմով և «խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է ու չի համապատասխանում իրականությանը։ 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ինչպես բոլոր ընկերություններում, այնպես էլ «Սանիթեք» ընկերությունում ղեկավար կազմի ժողովները կրում են պարբերական բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են բազմապրոֆիլ հարցեր և խնդիրներ։

Լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից։

«Սանիթեք» ընկերությունը, սերտ համագործակցելով, աշխատել և շարունակում է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ` հավատարիմ մնալով «Մաքուր Երևան» ունենալու նպատակին»,-հայտնում են «Սանիթեքից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով