Ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1900 մարմին է վերադարձվել հայկական և ադրբեջանական իշխանություններին․ Մուրադով

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո զոհվածների 1960 մարմին են վերադարձրել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ԼՂ ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը։

«Մենք մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է Մուրադովը։

Նա նաեւ հավելել է, որ երկու կողմերից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից եւ վերադարձել հայրենիք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter