Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թույլատրել դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով |hetq.am|

hetq.am: Էկոնոմիակայի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» օրենքներում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար։ Իսկ նախագծով առաջարկվում է թույլատրել դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով։

«Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր և արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի և Հայաստանում չգրանցված դեղերի գովազդը»,- նշվում է օրենքի նախագծում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով