Դեկտեմբերի 10-11-ը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 16:00-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,

Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով