Նազարբաևն առաջարկել է Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրել ԵԱՏՄ |civilnet.am|

civilnet.am: Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է համարում Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն որպես դիտորդ պետություն հրավիրելը։

«Սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությունից հետո։ Կարծում եմ, որ մենք բոլորս ենք այդպես մտածում։ Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էի, հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի վերջինս կարողանա դիտորդ դառնալ»,- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 10-ի նիստում ասել է Նազարբաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նազարբաևի խոսքով՝ Ուզբեկստանի օրինակը, որը ԵԱՏՄ-ում դիտորդ է դարձել, «պետք է ոգեշնչի»․ «Իմ կարծիքով, Ուզբեկստանը դրանից շատ շահեց»,- նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն