2021-12-11-f5c7fa36-d533-4d1a-9db7-b031aa6e9464.jpg

ԱՄՆ և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են իրադրությունն Իրանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, պաղեստինա-իսրայելական կարգավորումն ու Իրանի հետ կապված իրադրությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկմանը խոսվել է ԱՄՆ և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների կարևորության, պաղեստինա-իսրայելական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների մասին, մասնավորապես մեր այն դիրքորոշման, որ չի կարելի թույլ տալ Իրանին ունենալ միջուկային զենք»,- ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն