2021-12-12-b38b6fb8-3760-420a-b4a3-55e57e8a2a40.jpg

Ստեփանավանի քարի արտադրամասի բակում այրվել է փայտե տնակ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13։54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին գտնվող քարի արտադրամասի բակում այրվում է տնակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 15։06-ին։ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց մայրուղու մոտակայքում այրվել է փայտե տնակ (մոտ 18 քմ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն