Զելենսկին հայտարարել է սպառազինության մատակարարման հարցում ՆԱՏՕ-ի լիակատար աջակցության կարիքի մասին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ Կիևը սպառազինության մատակարարման հարցում զգում է կառույցի լիակատար աջակցությունը, փոխանցում է Sputnik գործակալությունը:

«Զենքի մատակարարման մասին պայմանագրերի հարցում ես զգում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունը, և մենք այլ ուղիներր ենք փնտրում այդ հարցերի լուծման համար»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ նշվել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ էր արգելափակել ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զենքի մատակարարումները: Այդ առթիվ իր դժգոհությունն էր հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նա նշել է, որ Բեռլինն օգտագործել է վետոյի իրավունքը՝ դադարեցնելով ամերիկյան խոշոր տրամաչափի հրացանների և ԱԹՍ-ների դեմ պայքարող միջոցների մատակարարումները: Ավելի ուշ Գերմանիան մեղմացրել էր իր դիրքորոշումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն